Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
«Զինագործները» կամային հաղթանակ տարան «Էմիրեյթսում»։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Չարլի Ադամը։ Ընդմիջումից 3 րոպե առաջ Թեո Ոուլկոտը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսում լոնդոնյան ակումբից աչքի ընկան նաև Մեսութ Օզիլը և Ալեքս Իվոբին։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 34 միավորով հավասարվեց առաջատար Չելսիին։
Գոլեր․ Ադամ՝ 29ր (11մ), Ուոլկոտ՝ 42ր, Օզիլ՝ 49ր, Իվոբի՝ 75ր։