Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուիգան Ատլետիկին», որը երկու օր առաջ նվաճեց Անգլիայի գավաթը:
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Լուկաս Պոդոլսկին՝ առաջ մղելով դաշտի տերերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Ուիգանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Շոն Մելոնին՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում Արսեն Վենգերի սաները ոչ մի հնարավորություն չտվեցին «Ուիգանին»: Նախ «զինագործներին» առաջ մղեց Թեո Ուոլկոտը, իսկ հետո Պոդոլսկին դուբլ ձևակերպեց: 71-րդ րոպեին հաշիվն արդեն 4:1 էր: Այս անգամ էլ աչքի ընկավ Աարոն Ռեմսին:
«Արսենալը» հաղթեց 4:1 հաշվով և բարձրացավ չորրորդ հորիզոնական:
Ավելացնենք, որ այս խաղից հետո Անգլիայի նորընծա գավաթակիրը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից:
Գոլեր. Պոդոլսկի՝ 11ր, 68ր, Մելոնի՝ 45ր, Ուոլկոտ՝ 63, Ռեմսի՝ 71ր