«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ զարմացած չէ Բակարի Սանյայի հաջող խաղից կենտրոնական պաշտպանի դիրքում անցած շաբաթ կայացած «Սանդերլենդի» դեմ խաղի ժամանակ: Վենգերը կպահի այս տարբերակն իր մտքում մրցաշրջանի մնացած հատվածում:
Պրեմիեր Լիգայի անցած տուրում Բակարին պաշտպանության դիրքում խաղաց Պեր Մերտեզակերի հետ, քանի որ Լորան Կոսելնին և Թոմաս Վերմալենը վնասվածքներ ունեն: Այդ խաղում «զինագործները» հաղթանակ տարան 0:1 հաշվով: Մինչդեռ Վենգերի համար անակնկալ չէր ֆուտբոլիստի հաջող խաղը:
-Ես միշտ էլ մտածել եմ, որ նա ընդունակ է գործել այս դիրքում: Մենք հաճախ օգտագործում ենք նրան այդ դիրքում մարզումների ժամանակ: Այն ինչ նա իրականացնում է մարզումների ժամանակ, տպավորում է մեզ: Նրան անհրաժեշտ չէր պատրաստվել դրան:
Մենք նրան այդ մասին ասել ենք խաղից 10 րոպե առաջ (որ նա խաղալու է որպես կենտրոնական պաշտպան) և նա շատ լավ հաղթահարեց այդ իրավիճակը,- հայտնել է Վենգերը «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: