«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ ռիսկի է դիմել՝ խաղացնելով կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին շաբաթ օրը կայացած «Նորվիչի» հետ խաղում:
Շաբաթ օրը «զինագործները» հաղթեցին «Նորվիչին» 3:1 հաշվով և բարձրացան մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Ուիլշերը, մինչ այդ բաց թողնելով մի քանի շաբաթ կոճի վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում էր:
-Ուիլշերը տքնաջան աշխատել է: Նա ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում էր: Նա և Ուոլկոտը սկսել էին լիարժեք մարզվել միայն այս շաբաթ: Մենք կարծում էինք, որ նա ի վիճակի է խաղալ մեկ ժամ:
Ես չէի շտապի այս հարցում, եթե շարքում լիներ Ռոսիցկին: Չէի ցանկանում վերակառուցել թիմը, այդ իսկ պատճառով դաշտ հանեցի Ուիլշերին,- հայտնել է Վենգերը: ESPN