«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ նա «Տարվա խաղացող» կոչումը կհանձներ ոչ թե Ռոբին վան Պերսիին, այլ Մայքլ Կարրիկին:
Ինչպես հայտնի է, Կարրիկն առաջադրվել է «Տարվա խաղացող» կոչմանն՝ ըստ PFA վարկածի: Շատերի համար սա անակնկալ էր, որովհետև Մայքլի արդյունավետությունն այնքան էլ նկատելի չէ՝ ի տարբերություն իր թիմակից վան Պերսիի, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 24 գնդակ:
Վենգերի կարծիքով հենց Կարրիկը կարող է ճանաչվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
-Ես այդ կոչումը կտայի Կարրիկին: Նա ի վիճակի է խաղալու «Բարսելոնայում» և համապատասխանում է նրանց խաղին:
Նա լավ տեսնում է խաղադաշտը, խելացի խաղացող է: Մայքլը կարողացավ այս ամենին հասնել իր կարիերայի ընթացքում,- հայտնել է Վենգերը: The Sun