«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մինչ այժմ չի կարողացել հասկանալ իր թիմում այդքան շատ վնասվածքների պատճառը:
Համաձայն Physioroom-ի հետազոտության, նախորդ մրցաշրջանում «Արսենալի» ֆուտբոլիստները վնասվածքի խատճառով բաց են թողել ընդհանուր 1716 օր, ավելին, քան Պրեմիեր Լիգայի որևէ ակումբ: Այս առումով լավագույն ցուցանիշը «Չելսիինն» է՝ 556 օր:
Վենգերն վաղուց փորձում է հասկանալ այդ խնդրի արմատները: Հերթական փորձը կատարվեց ամռանը, երբ «Արսենալի» շտաբ հրավիրվեց ֆիզպատրաստության հայտնի մարզիչ Շադ Ֆորսայթը, ով 10 տարի աշխատել է Գերմանիայի ազգային հավաքականում:
-Հնարավոր է, որ մեր խաղադաշտերը շատ կոշտ են: Պետք չէ ոչինչ բացառել: Անգամ եթե որոշենք փոխել, պետք է մինչև մրցաշրջանի ավարտը խաղանք այդ դաշտերում:
Մենք շատ բան ենք փոխել, սակայն դեռ չենք գտել պատճառը: Մենք այժմ շատ ավելին գիտենք, քան 18 տարի առաջ, երբ ես առաջին անգամ եկա այստեղ: Մենք փորձում ենք ուժի և շարժունակության միջև լավ բալանս գտնել,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: