«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր դժգոհությունն է հայտնել «զինագործների» պաշտպանությունից:
«Արսենալը» մեկնարկային 8 տուրում 11 գոլ է բաց թողել, որից երկուսը «Հալլ Սիթիի» դեմ երեկվա խաղում: Վենգերը խոստովանում է, որ մրցաշրջանն ավելի բարդ է ստացվում, քան ինքը պատկերացնում էր:
-Այո, բավական բարդ է: Դժվար է ասել, թե ինչու: Այստեղ պատճառը մեկը չէ: Սա աշխարհի առաջնության հաջորդ մրցաշրջանն է: Բացի այդ, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ հասնելու համար մենք խաղացինք «Բեշիկթաշի» հետ:
Այս պահին մեզ չի բավականացնում պաշտպանությունում էֆեկտիվությունը: Անթույլատրելի է յուրաքանչյուր խաղում երկու գոլ բաց թողնելը,- ասել է Վենգերը: The Guardian