«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է երկրպագուներին, որ ինքն այլևս իր խաղացողներին չի վաճառելու «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Անցած ամառ «զինագործները» 24 մլն ֆունտով «Յունայթեդին» վաճառեցին Ռոբին վան Պերսիին: Երեկ կայացած խաղում հենց հոլանդացին 11 մետրանոց վաստակեց և իր նախկին թիմին զրկեց հաղթելու հնարավորությունից:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա «Արսենալի» ֆուտբոլիստներից որևիցե մեկին կվաճառի, եթե Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանա, Վենգերը պատասխանեց հետևյալ կերպ.
-Չգիտեմ՝ նա կցանկանա, թե ոչ, բայց նա մեր խաղացողներից և ոչ մեկին այլևս չի ստանա: