«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ թիմի համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Կիրակի օրը հաղթելով «Լիվերպուլին» (2:0)՝ «զինագործները» շարունակեցին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում ընթացող թիմից միավորների տարբերությունը հասցրեցին 5-ի:
-Եթե ես «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո ասեի, որ մենք 10 տուր հետո կգլխավերենք մրցաշարային աղյուսակը, ապա ոչ մեկ ինձ լուրջ չէր ընդունի:
Դա ցույց է տալիս, թե ինչպես է ամեն ինչ փոխվում և ինչպես կարող է հետագայում փոխվել: Մենք պետք է զգոնությունը պահենք և շարունակենք առաջ գնալ:
Այժմ դուք կարող եք ասել, որ անցել է մրցաշրջանի 1/4 մասը և կարելի է հետևություններ անել, սակայն ոչինչ դեռ որոշված չէ: Ավելի հստակ պատկերացումներ ունենալու համար սպասեք մինչև նոյեմբերի վերջ,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: