«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրենք այլևս չեն կարող թույլ տալ որևէ ֆուտբոլիստի կորուստ:
Ինչպես հայտնի է, շարքից դուրս է եկել Սանտի Կազորլան: Շաբաթ օրվա խաղից հետո ծնկի հետ խնդիրներ ունի նաև Օլիվյե Ժիրուն:
Արդեն չորեքշաբթի օրը «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կխաղա «Մարսելի» դեմ: Վենգերի կարծիքով հետագա կորուստները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել իրենց համար:
-«Սանդերլենդի» դեմ խաղում մենք հաղթեցինք, որովհետև լավ խաղացինք: Սակայն այժմ լուրջ կորուստներ ունենք, և հետագա խաղերում հաջողության հասնելու համար չենք կարող նոր ֆուտբոլիստներ կորցնել,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: