«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր համար անակնկալ չի լինի, եթե առաջիկա ամիսների ընթացքում Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վերադառնա մարզչական գործունեությանը:
Նախորդ մրցաշրջանի ավարտին թոշակին անցնելով՝ շոտլանդացի մասնագետը հայտնեց, որ ընդմիշտ է հեռանում ֆուտբոլից: Սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինած Դևիդ Մոյեսի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում:
Վեգերի կարծիքով, առաջիկա կես տարին ցույց կտա, թե ինչքանով է հավանական Սէր Ալեքսի վերադարձը:
-Վեց ամիս հետո մենք այս մասին ավելի հստակ կիմանանք: Պետք չէ այժմ դա բացառել: Շատ դժվար է 30 տարի նարկոտիկ օգտագործելուց հետո միանգամից հրաժարվել,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: