«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ «Լոս Անջելես Գալաքսիի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մարզվում է լոնդոնյան ակումբի հետ:
-Դևիդը զանգահարեց ինձ և խնդրեց մարզվել «Արսենալի» հետ, որպեսզի վերականգնի նախկին մարզավիճակը: Նա արդեն շատ երկար ժամանակ է՝ չի մարզվել:
Խոսքը միայն մարզավիճակն է: Տեղափոխության և պայմանագիր կնքելու մասին մենք ոչ մի զրույց չենք ունեցել,- ասել է Վենգերը: