Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 11-րդ տուրի «Արսենալ» – «Ֆուլհեմ»՝ 3:3 խաղից հետո հայտնել է իր կարծիքը:
-Ես հիասթափված եմ, քանի որ մենք լավ հնարավորություն ունեինք հաղթելու այս խաղում: Չի կարելի մեղադրել Արտետային չիրացրած 11-մետրանոցի համար, սա ֆուտբոլ է: Երկու թիմերն էլ լավ էին գործում հարձակման գծում:
Կասորլան մեր երկրորդ 11-մետրանոց իրացնողն է, Արտետան՝ առաջին: Չեմ կարծում որ ոչ-ոքի հաշիվը կապված է մեր անվստահության հետ: Մի քանի ֆուտբոլիստներ հոգնել էին, իսկ մրցակիցը հիանալի էր գործում,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: