«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Եվրոպա Լիգայում «Չելսիի» հաղթանակը անկարևոր է:
Ի տարբերություն «Արսենալի», «Չելսին» դուրս մնալով Չեմպիոնների Լիգայից՝ մասնակցեց Եվրոպայի՝ կարևորությամբ երկրորդ առաջնությանը, որում էլ հաղթանակ տարավ:
Սակայն Վենգերը ոչ մի կարևորություն չի տալիս «ազնվականների» նվաճած տիտղոսին:
-Ոչ, իհարկե չեմ նախանձում: Ուղղակի հերթական անգամ զարմացա, որ Եվրոպա Լիգայի եզրափակչում խաղում էր մի թիմ, որը սկզբում մասնակցում էր Չեմպիոնների Լիգայում:
Արդյո՞ք դա ճիշտ է: Մրցաշրջանի սկզբում նրանց նպատակը Չեմպիոնների Լիգան էր, ոչ թե Եվրոպա Լիգան:
Եթե ես հաղթեի Եվրոպա Լիգայում, ինչպես «Չելսին», ապա ուրախ չէի լինի: Իհարկե մրցանակ է, սակայն ավելի հեշտ կլինի եթե Չեմպիոնների Լիգայից այնտեղ թիմեր չհայտնվեն: Միայն այդ ժամանակ կարող ենք ասել, որ Եվրոպա Լիգայի համար պայքարում են ակումբներ, որոնք միասին են սկսել առաջնությունը,- Վենգերի խոսքեր է մեջբերում Daily Mirror-ը: