«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հունվարյան ձեռքբերումները զրկված են իմաստից իր թիմի համար, որը և առանց դրա էլ սպասում է աֆրիկյան ազգերի գավաթի լավագույն ֆուտբոլիստ Ժերվինյոյի վերադարձին:
Այս պահին «զինագործները» զբաղեցնում են ընդամենը 6-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Վենգերը սահմանափակվեց եզրային պաշտպան Նաչո Մոնրեալին ձեռք բերելով: Գլխավոր մարզիչը ստիպված էր գնալ դրան հուսահատությունից՝ հաշվի առնելով Կիերան Գիբսի ծանր վնասվածքը և նրան փոխարինող Անդրե Սանթոսի անկանոն խաղը:
Մյուս դիրքերն ուժեղացնելու իմաստ Վենգերը չի տեսնում: Հունվարին լավ խաղացողներ ոչ ոք չի վաճառում: Բացի այդ «զինագործները» սպասում են Ժերվինյոյի վերադարձին:
-Դժվար էր աշխատել տրանֆերային շուկայում: Փորձում էինք բոլոր տարբերակները: Երջանիկ կլինեի հրավիրել ևս մեկ խաղացող, սակայն ոչ մեկին չգտա:
Աֆրիկյան ազգերի գավաթի լավագույն ֆուտբոլիստը Ժերվինյոն էր: Ամեն ինչ պարզ է: Ինչո՞ւ որևէ մեկին դիտարկել այդ առաջնությունում, եթե լավագույնը Ժերվինյոն էր: Այդպես թե այնպես նա մեզ է պատկանում:
Արդյո՞ք «Մանչեսթեր Յունայթեդը» որևէ մեկին գնեց: «Չելսին» որևէ մեկին գնե՞լ է: «Լիվերպուլն», այո գնել է: «Մանչեսթեր Սիթին» ոչ մեկին չի գնել ու մի շատ պարզ պատճառով: Ամենա-ամենա-ամենաբարձրակարգ մակարդակի իսկական թոփ ակումբի համար դժվար է գտնել թիմին համալրում մրցաշրջանի կեսին,- հայտնել է Վենգերը: Goal