«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պաշտպանել է իր վինգեր Թեո Ուոլկոտին, ով Անգլիայի գավաթի երրորդ փուլում վնասվածք ստանալուց հետո «Տոտտենհեմի» երկրպագուներին ժեստով ցույց տվեց խաղի հաշիվը:
Շաբաթ օրը «զինագործները» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեցին լոնդոնյան իրենց հարևաններին և դուրս եկան 4-րդ փուլ: Այդ խաղում գոլերի հեղինակ դարձան Սանտի Կազորլան և Տոմաշ Ռոսիցկին:
Երկրորդ խաղակեսում Թեոն վնասեց ծունկը և խաղադաշտը լքելուց հեռացավ հյուրերի երկրպագուների մոտով:
-Բժիշկն ասեց, որ այդ պահին նրա ուղղությամբ մետաղադրամներ էին նետում: Հնարավոր է, որ դրա պատճառով էլ նա դիմեց այդ քայլին: Չեմ կարծում, որ այդ ժեստի մեջ վիրավորական բան կա: Խաղից հետո ես տեսել եմ նկարները և դրանցում անգամ ագրեսիա չկա, նա ժպտում է,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: