Միկել Արտետան, վերջին տուրում անվրեպ իրացնելով երկու 11-մետրանոց հարված, արժանացել է Արսեն Վենգերի գովասանքին: Այս խաղում թիմը 2:0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»:
-Պետք է միայն գլուխ խոնարհել Արտետայի առաջ: «Ֆուլհեմի» հետ խաղում նա վերջին րոպեին չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Եվ երբ մարդը նման դեպքից հետո «վերադառնում է» և իրար հետևից խփում երկու գոլ, նա ուրեմն արժանի է հարգանքի,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Վենգերը:
Վենգերը կարծում է, որ երկրորդ հարվածի ժամանակ դարպասապահը փորձել է կռահել հարվածի ուղղությունը, սակայն սխալվել է.
-Միկելը երկու անգամն էլ հարվածեց դարպասի կենտրոնով: Սա պահանջում է ամուր նյարդեր: Միկելը կարող էր լավ պոկեր խաղալ: