«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողություններում մեղավոր են ֆուտբոլիստները, և ոչ թե Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:
Կարծիք կա, որ գործող չեմպիոնի անհաջողությունները պայմանավորված են մարզչական կարիերան ավարտած Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ով մշտապես ներկա է լինում «Յունայթեդի» խաղերին: Սակայն Վենգերն այդ կարծիքը սխալ է համարում:
-Սէր Ալեքսը «Յունայթեդում» էր 27 տարի: Խնդիր չէ, երբ նա տրիբունայում է: Խնդիրը ֆուտբոլիստների մեջ է, ովքեր դաշտ են դուրս գալիս և կարող են հաղթել խաղը:
Սխալ է, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվում է, տեսախցիկներն ուղղվում են Սէր Ալեքսի վրա,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: