«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հնարավոր տակտիկական փոփոխությունների մասին: Նա մասնավորապես նշել է, որ պատրաստվում է խաղացնել Լուկաս Պոդոլսկիին կենտրոնական հարձակվողի դիրքում:
-Այժմ շատ եմ աշխատում Պոդոլսկիի հետ՝ խաղացնելով նրան հարձակման կենտրոնում: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը երբեք չի դժգոհում և աշխատում է: Մինչդեռ պետք չէ բոլորին միանգամից դաշտ հանել: Ուոլկոտը նույնպես հայտնվում է պահեստայինների նստարանին:
Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղաց Օլիվյե Ժիրուն «Նորվիչի» հետ խաղի երկրորդ խաղակեսում: Առաջին կեսում նա վատ էր հանդես գալիս, սակայն հետո դրսևորեց իրեն՝ սպառնալով մրցակցի դարպասին,- հայտնել է ֆրանսիացի մասնագետն «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: