«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական խուսափել է լուրջ վնասվածքից և կարող է վերադառնալ «Չելսիի» դեմ կայանալիք դերբիին:
Հիշեցնենք, որ Սական փոխարինվել է հանդիպման 27-րդ րոպեին «Արսենալ» «Նոթինգհեմ Ֆորեստ» խաղում։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ի սկզբանե լավատեսորեն էր տրամադրված իր հարձակվողի առողջական վիճակի վերաբերյալ, ով մի քանի հարված էր ստացել ոտքին և կոճին, և ինտուիցիան նրան չդավաճանեց։
Ըստ The Sun-ի՝ խորը հետազոտությունը Սակայի հետ կապված լուրջ խնդիրներ չի հայտնաբերել, և «Արսենալի» բժշկական անձնակազմը «զգույշ լավատեսորեն» է տրամադրված, որ Բուկայոն կկարողանա խաղալ «Սթեմֆորդ Բրիջում»:
Անգլիայի հավաքականի հետ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը 21-ամյա Սակայի մասնակցությանը հաստատ վտանգ չի սպառնում։