«Տոտտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում ստացած վնասվածքների պատճառով Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Չելսիի» դեմ խաղին չեն մասնակցի «Արսենալի» կիսապաշտպաններ Միկել Արտետան և Աարոն Ռեմսին:
Հիշեցնենք, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված փոխարինվեցին դեռ առաջին խաղակեսում: Ռեմսին և Արտետան չեն մասնակցի նաև Չեմպիոնների Լիգայում «Գալաթասարայի» դեմ խաղին:
Թուրքական ակումբի դեմ խաղին կարող է չմասնակցել նաև Ջեկ Ուիլշերը, ով կոճի վնասվածքի պատճառով փոխարինվեց երեկվա խաղի 63-րդ րոպեին:
-Ռեմսին և Արտետան բաց կթողնեն «Չելսիի» դեմ խաղը: Չգիտեմ, թե նրանք ինչքան կբացակայեն, սակայն մեկ շաբաթ մեր տրամադրության տակ չեն լինի:
Այս իրավիճակը մեզ մոտ անհանգստություն է առաջացնում, քանի որ մենք այսօր կորցրեցին երեք ֆուտբոլիստ և ընդհանուր բացակայողների թիվը հասավ վեցի,- ասել է Վենգերը: BBC