«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարգավորել է հարաբերությունները ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Բալոտելլին տուգանվել էր 340 հազար ֆունտով, որը կազմում է նրա երկու շաբաթվա աշխատավարձը: «Սիթիի» ղեկավարությունը գոհ չէր Մարիոյի` անցած մրցաշրջանի պահվածքից (դեղին և կարմիր քարտերի պատճառով իտալացին բաց թողեց 11 հանդիպում) և հենց դրա համար էլ այսպիսի որոշում էր կայացրել:
Մարիոն երկար ժամանակ չէր համաձայնվում նման տուգանքի հետ և նույնիսկ սպառնում էր, որ դատարան կդիմի: Սակայն հիմա կոնֆլիկտն ասես թե հարթվեց: