Բրազիլական «Բահիա» ակումբը համալրել է «Մանչեսթեր Սիթիի» փոխկապակցված ակումբների շարքը։
Խաղալով իրենց երկրի բարձրագույն դիվիզիոնում՝ «Բահիան» դառնում է 13-րդ ակումբը, որը ամբողջությամբ կամ մասնակի պատկանում է City Football Group-ին։
Ըստ The Athletic-ի, City Football Group-ի սեփականատերերը վճարել են 158 միլիոն ֆունտ ստերլինգ «Բահիայի» բաժնետոմսերի 90 տոկոսին տիրանալու համար:
«Բահիայի» վարչակազմը, որը որոշվել է քվեարկությամբ, կպահպանի բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը, ինչպես նաև ժառանգական տարրերի իրավունքները, ինչպիսիք են կրծքանշանը և ակումբի գույները:
Հարկ է նշել, որ սա City Football Group-ի երկրորդ ամենամեծ գնումն է, իհարկե, Էթիհադի ակումբից հետո: