Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված «Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտի ծառայություններով: Գերմանական ակումբը ցանկանում է օգտվել Ուոլկոտի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակից:
Ֆուտբոլիստը այդպես էլ չի կարողանում համաձայնեցնել իր նոր պայմանագիրը ակումբի հետ, իսկ գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Fussball.ch