«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարթին ազդրի վնասվածքից հետո վերադարձել է լիարժեք մարզումներին:
Օգոստոսի 27-ին «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի խաղից առաջ «Արսենալի» մարզման ժամանակ վնասվածք ստացած Պարթին հայտնվել էր հիվանդանոցում:
Թոմասի կորուստը ստիպեց «զինագործներին» դիմել տրանսֆերային շուկա՝ կիսապաշտպան փնտրելու համար, և ամառային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ լոնդոնյան ակումբը մի քանի առաջարկ արեց Դուգլաս Լուիի համար «Աստոն Վիլայից», բայց ապարդյուն:
«Արսենալի» մտավախությունները բխում էին այն փաստից, որ Պարթին ստացել էր հենց այն վնասվածքը, որը ստիպեց Թոմասին բաց թողնել նախորդ մրցաշրջանի վերջին երկու ամիսները:
Բարեբախտաբար «Արսենալի» համար, այս անգամ Պարտիի բացակայությունը երկար չտևեց։ Անցած շաբաթ սկսելով անհատական մարզումները՝ 29-ամյա գանացին այժմ վերադարձել է ընդհանուր խումբ, հայտնում է Evening Standard-ը։