Ինչպես հայտնում է ESPN-ը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար մղվող պայքարին միացել է նաև կատալոնական «Բարսելոնան»:
Օրեր առաջ «Բորուսիան» հայտնեց, որ իր աստղին չի վաճառի Մյունխենի «Բավարիային»: Ռոբերտի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ լրանում է հաջորդ տարի: Սպասվում էր, որ Լևանդովսկու համար կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Սակայն այժմ հայտնի է դառնում, որ 24-ամյա լեհ հարձակվողին ցանկանում է իր թիմում տեսնել նաև «Բարսելոնան», որը ոչ շատ վաղ պայմանագիր ստորագրեց բրազիլիացի հարձակվող Նեյմարի հետ: