Համաձայն իսպանական Sport պարբերականի, «Չելսիի» և «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
Չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը հրաժեշտ տա ներկայիս մարզիչ Խերարդո Մարտինոյին: Արգենտինացին «Բարսելոնա» է եկել անցած ամառ, սակայն դեռևս ցանկալի արդյունքներ չի ապահովել կատալոնական ակումբի համար:
Այս պահին «Բարսելոնան» Լա Լիգայի առաջատարների թվում է և մեծ է շանսերը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում հայտնվելու համար: Սակայն վերջին շաբաթների ընթացքում Մարտինոյի մեթոդների փոփոխությունը բերեց որոշ դժգոհություններ:
Բավական է ասել, որ հունվարի 4-ից հետո «Ռեալին» հաջողվել է հաղթահարել 8 միավորի տարբերությունը: «Բարսելոնայի» ղեկավարությունը լրջորեն մտածում է մարզչի փոփոխության մասին: Վիլաշ-Բոաշից բացի թեկնածուների թվում են նաև «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և Լուիս Էնրիկեն՝ «Սելտայից»: