«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի ծառայություններով:
Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, «Բարսան» կարծում է, որ 26-ամյա բրազիլացին ամբողջությամբ համապաստախանում է իրենց ոճին: Կատալոնական ակումբը դիտարկում է Դավիդին՝ որպես այլընտրանքային տարբերակ Տիագո Սիլվայի համար:
Հայտնում են, որ Ժոզե Մոուրինյոն, ում վերադարձը «Չելսի» սարերի ետևում չէ, մտածում է Լուիզին վաճառելու մասին: Այս պահին Դավիդի ապագան «Սթեմֆորդ Բրիջում» ուղղակիորեն կախված է «ազնվականների» նոր գլխավոր մարզչից: