• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Ագգեռով

Դանիել ԱգգեռԻնչպես հայտնում է The Guardian-ը, Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Ագգեռին ձեռք բերելու համար «Բարսելոնան» միջնորդի միջոցով դիմել է «Լիվերպուլին»:

Հայտնի է, որ Ագգեռն ավելի վաղ էր հանդիսանում «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը: «Կատալոնացիները» դեռևս անցած ամառ էին ակտիվորեն հետաքրքրվում «Լիվերպուլի» աստղով:

Այս անգամ, ինչպես հայտնում է աղբյուրը, 28-ամյա դանիացու գործակալ Պեր Ստեֆենսենը դիմում է ստացել ոչ թե կոնկրետ «Բարսայից», այլ մեկ այլ գործակալից, ով հայտնել է, որ հանդիասնում է կատալոնական ակումբի ներկայացուցիչ:

Սակայն այժմ «Լիվերպուլն» ավելի շատ է ցանկանում պահել Ագգեռին, քանի որ Ջեյմի Կարագերն ավարտել է կարիերան, իսկ Մարտին Շկրտելի և Սեբաստյան Քոաթեսի ապագան հարցականի տակ է:

Հավելենք, որ Ագգեռը ևս չի ձգտում հեռանալ «Էնֆիլդից»: Հոկտեմբերին` չնայած «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությանը, նա նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ: