Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Բարսելոնան» պատրաստ է Սեսկ Ֆաբրեգասին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ ֆինանսական որոշակի խնդիրներ ունի:
Գաղտնիք չէ, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել կատալոնցիների 26-ամյա կիսապաշտպանը: Տարբեր աղբյուրների տվյալներով, «Յունայթեդը» Սեսկի համար 25 մլն ֆունտ է առաջարկել:
Եվ չնայած դեռ հայտնի չէ «Բարսելոնայի» պաշտոնական պատասխանը, գործարքը միանգամայն հավանական է համարվում: Տիտո Վիլանովային թիմը ուժեղացնելու համար ֆինանսական միջոցներ է հարկավոր և նա կարող է այդ խնդիրը լուծել Ֆաբրեգասի վաճառքով:
The Guardian-ը մեջբերում է կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրին. «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Սեսկին, քանի որ նրանց գումար է պետք»: