«Բարսելոնան» վստահ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու հարցում:
Վերջերս Իլխան Գյունդողանը` Իլկայի հորեղբայրն ու գործակալը, մի քանի անգամ հերքել է որևէ ակումբի հետ համաձայնության լուրերը։
Չնայած դրան, ըստ The Times-ի, Գյունդողանն արդեն երկու տարվա պայմանագրի առաջարկ ունի «Բարսելոնայից»՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Անցած շաբաթ «Բարսելոնան» բանակցությունների ևս մեկ փուլ անցկացրեց Իլկայի շրջապատի հետ, և այժմ Նոու Կամպի ակումբը վստահ է, որ 32 ամյա գերմանացին կհամաձայնի միանալ իրենց ակումբին ազատ գործակալի կարգավիճակով: