Daily Mirror–ը հայտնում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել, որը թույլ չի տա Պրեմիեր Լիգայի ակումբներին վարձել իր տաղանդավոր խաղացողներին:
Իսպանական գերակումբը դժգոհ է նրանից, որ իր սաները` դեռ պրոֆեսիոնալ պայմանագիր չկնքած, հեռանում են «Կամպ Նոուից» և տեղափոխվում են Անգլիա: Նման դեպքերից ամենահայտնին Ցեսկ Ֆաբրեգասի դեպքն է, ով տեղափոխվել է «Արսենալ» շատ երիտասարդ տարիքում, բայց, այնուամենայնիվ, վերադարձել է հարազատ ակումբ:
Ֆուտբոլիստների արտահոսքը Պրեմիեր Լիգա դադարեցնելու համար «Բարսելոնան» պատրաստվում է դիմել Իսպանիայի ֆուտբոլի միությանը: Որպես ծանրակշիռ փաստարկ, կատալոնցիները բերում են Անգլիայի օրինակը, որտեղ ՖԱ-ն պաշտպանում է ակումբների իրավունքները նման հարցերում:
Հավելենք, որ հերթական ֆուտբոլիստը, որ կարող է «Բարսելոնան» փոխարինել Մառախլապատ Ալբիոնով, 15-ամյա Սերխի Կանոսն է, ում ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլը»: