Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» երիտասարդ դարպասապահ Տիբո Կուրտուային, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:
Երիտասարդ բելգիացին, ում «կապույտները» 2011թ-ին 8 մլն ֆունտով գնեցին «Գենկից», իրեն հիանալի է զգում Իսապնիայի առաջնությունում և արդեն ցանկություն է հայտնել մնալ Լա Լիգայում:
Միաժամանակ «Բարսելոնան» դարպասապահի կարիք ունի: «Կապտանռնագույնների» հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Բարսելոնան» պատրաստ է Կուրտուայի համար «Չելսիին» վճարել 20 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ երիտասարդ դարպասապահը «Չելսիում» չի մասնակցել և ոչ մի խաղի: