«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ Ռոս Բարքլին ծանր վնասվածքից կարող է ամբողջովին ապաքինվել երկու ամսում:
Հինգշաբթի օրը մարզումների ժամանակ 20-ամյա անգլիացին ծանր վնասվածք ստացավ աջ ծնկի հատվածում: Բժիշկների կանխատեսմամբ, Ռոսի ապաքինումը կարող է ձգվել մինչև հինգ ամիս: Սակայն Մարտինեսը լավատես է:
-Նրա բուժումը լավ է ընթանում: Ես չգիտեմ, թե ով է հայտնել հինգ ամսվա մասին, քանի որ այժմ հստակ ժամկետ հայտնի չէ: Կարծում եմ, որ նա կրկին մեզ հետ կլինի 8 շաբաթից կամ քիչ ավելի ուշ,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մարտինեսը: