«Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա հարձակվող Բեբեն մոտ է վարձավճարով պորտուգալական «Ռիու Ավի» ակումբ տեղափոխվելուն:
Բեբեն «Օլդ Թրաֆորդ» էր տեղափոխվել 7.4 մլն ֆունտով 2010թ-ին: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես եկավ «Բեշիկթաշում», որտեղ վնասվածքի պատճառով չկարողացավ հաջողության հասնել:
Ակնհայտ է, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը Բեբեին պահում է իր խաղային պլանում: Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին «Յունայթեդի» կազմում չի մասնակցել և ոչ մի խաղի: Այժմ պարզ է դարձել, որ Բեբեն մոտ է «Ռիու Ավի» տեղափոխվելուն: Այդ մասին հաղորդում է ակումբի սեփականատեր Անտոնիո Սիլվա Կամպոսը: Sky Sports.