«Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտների գործակալը հայտնել է, որ դանիացի հարձակվողը չի դիտարկում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից հեռանալու տարբերակները:
Ընթացիկ մրցաշրջանում Բենդտները մասնակցել է «զինագործների» 12 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Վերջին շրջանում խոսվում էր, որ Նիկլասը պատրաստվում է փոխել ակումբը, սակայն, ինչպես հայտնի է դառնում, մինչև մրցաշրջանի ավարտը նա կշարունակի հանդես գալ «Արսենալում»:
-Մենք այդ հարցով չենք կապնվել «Արսենալի» հետ: Նիկլասը վերադարձից հետո հարմարվել է «Արսենալին» և կշարունակի օգնել այս ակումբին,- Tipsbladet պարբերականին հայտնել է Թոմ Բրուկսը: