Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը կիսապաշտպան Քևին Դե Բրյունեին խորհուրդ է տվել հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել մի ակումբ, որտեղ խաղալու հնարավորություն կունենա:
Դե Բրյունեն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 3 անգամ է մասնակցել Պրեմիեր Լիգայում «Չելսիի» խաղերին և դա լուրջ խնդիր է Բելգիայի հավաքականի համար, որը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:
Լուրերի համաձայն, 22-ամյա կիսապաշտպանին ցանկանում է վարձակալել «Շալկե-04»-ը, և Վիլմոտսը Բրյունեին խորհուրդ է տվել ընտրել այդ տարբերակը:
-Ես պարզապես ցանկանում եմ, որ Քևինը խաղալու հնարավորություն ստանա: Բոլորն էլ գիտեն, որ նա շատ բանի է ընդունակ: «Շալկեն» հիանալի ակումբ է, որտեղ նա խաղալու հնարավորություն կունենա,- BILD պարբերականին տված հարցազրույցում ասել է Վիլմոտսը: