«Նորվիչը» պաշտոնապես հայտարարել է, որ «Լիդսի» հարձակվող Լուչիանո Բեկիոն տեղափոխվեց «Նորվիչ»: Ակումբը 29-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար բացի գումարից հանձնել է նաև Սթիվ Մորիսոնին:
Բեկիոն «Նորվիչի» հետ կնքել է պայմանագիր 3.5 տարի ժամկետով և հայտնվել է իր նախկին թիմակիցների հետ միևնույն ակումբում: Ջոնաթան Հոուսոնը, Ռոբերտ Սնոդգրասը և Բրեդլի Ջոնսոնը նույնպես խաղացել են «Լիդսում»:
Բեկիոն համարվում է «Լիդսի» լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում՝ 31 խաղում 19 գոլ: Լուչիանոն «Լիդսում» է 2008 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել նաև Իսպանիայում: