Եթե, ի վերջո «Տոտտենհեմը» որոշի Գարեթ Բեյլին վաճառել «Մադրիդի Ռեալին», ապա այդ գործարքից «Սաութհեմպտոնը» նախատեսվածից 11 մլն ֆունտ պակաս կստանա:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 2007թ-ին, «Սաութհեմպտոնը» Բեյլին «Տոտտենհեմին» վաճառելուց ստացավ տրանսֆերային իրավունքների 15%-ը:
Սակայն, հետագայում ֆինանսական խնդիրների պատճառով «Սաութհեմպտոնը» հրաժարվեց այդ տեսական դերից և փոխարենը ստացավ «Տոտտենհեմի» երիտասարդ դարպասապահ Թոմմի Ֆորեկաստային, ով ոչ մի հանդիպում չանցկացրեց «Սաութհմպտոնում» և այժմ գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:
Եթե «Տոտտենհեմը» վաճառի Բեյլին, ապա «Սաութհեմպտոնին» այդ գումարից կգնա ընդամենը 2.5%-ը: Արդյունքում նրանք 13 մլն ֆունտի փոխարեն կստանան 2 մլն ֆունտ: