«Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտները քննադատել է իր նախկին ակումբ «Արսենալին», որը չէր ցանկանում նրան բաց թողնել «Էմիրեյթսից»:
2013/14 մրցաշրջանում դանիացին մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը մեկ հանդիպման: Նստելով պահեստայինների նստարանին՝ Նիկլասը սպասում էր իր պայմանագրի լրանալուն, որպեսզի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվի Բունդեսլիգա: Բենդտները մինչև այժմ չի հասկանում, թե ինչու «Արսենալը» բաց չէր թողնում իրեն:
-Դա սարսափելի իրավիճակ էր: «Արսենալում» իմ վերջին տարին ժամանակի անիմաստ կորուստ էր: «Արսենալի» նման ակումբը հեշտությամբ կարող էր ինձ փոխարինող գտնել: Նրանք կարող էին գտնել մեկին, ով կկատարեր այն դերը, որում ինձ էին տեսնում,- դժգոհել է Բենդտները: Tipsbladet