Ռաֆայել Բենիտեսը չի զղջում իր որոշման համար, որ ստանձնել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Ինչպես հայտնի է, Բենիտեսը նոյեմբերին՝ բազմաթիվ երկրպագուների դժգոհության ներքո փախարինեց Ռոբերտո Դի Մատեոյին: «Լիվերպուլի» նախկին մարզչի տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ» չի կարելի համարել հաջողված:
Բացի թիմի անհաջող ելույթներից, Բենիտեսը աչքի ընկավ նաև երկրպագուների հետ կոնֆլիկտով: Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Միդլսբրոյին» հաղթելուց հետո Բենիտեսը դժգոհությունն է հայտնել ոչ միայն երկրպագուներից, այլ նաև ակումբի ղեկավարներից, ովքեր նրան համարեցին «ժամանակավորապես»:
Չնայած բոլոր այդ դժվարություններին, Բենիտեսը չի զղջում, որ համաձայնվեց գլխավորել «Չելսին»:
-Ես չեմ զղջում իմ որոշման համար: Դա հիանալի փորձ էր,- ասել է Բենիտեսը: BBC