• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենջամին Մենդին դատական ​​հայց է ներկայացրել «Սիթիի» դեմ

Պաշտպան Բենջամին Մենդին դատական ​​հայց է ներկայացրել իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ՝ իրեն չվճարված աշխատավարձը ստանալու նպատակով:

Այս տարվա հուլիսին Մենդին արդարացվեց Չեսթերի թագավորական դատարանում մի քանի կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու կասկածանքներից։ Այդ ժամանակ Բենջամինի ունեցած պայմանագիրը «Սիթիի» հետ արդեն ավարտվել էր։

Մենդին ձերբակալվել էր ոստիկանության կողմից 2021 թվականի օգոստոսին։ Հենց այդ ամսվանից հաշված նա չի ստացել իր աշխատավարձը, և այժմ Բենջամինը փորձում է հետ ստանալ այդ ամբողջ գումարը։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Աշխատանքային տրիբունալում «Սիթիի» դեմ  գործը հարուցվել է թագավորական փաստաբան՝ Նիկ Դե Մարկոնի կողմից, ով այդ գործում պաշտպանելու է Մենդիի շահերը:

29 ամյա ֆրանսիացին մտադիր է ստանալ Պրեմիեր լիգայի չեմպիոններից 9-10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մենդին այդքան է գնահատում գրեթե երկու տարվա չստացած աշխատավարձը։

2017 թվականին «Սիթին» 52 միլիոն ֆունտ է ծախսել «Մոնակոյից» Մենդիին ձեռք բերելու համար: Այժմ Բենջամինը խաղում է «Լորիենում», որին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Հետաքրքիր փաստեր