«Տոտտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը ավելի քան վեց ամիս չխաղալուց հետո վերսկսել է լիարժեք մարզումները։
Բենտանկուրը շարքից դուրս է եկել փետրվարից, երբ պատռել է ծնկի խաչաձև կապանն ու վիրահատվել:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռոդրիգոն աստիճանաբար մեծացրել է իր ծանրաբեռնվածությունը, և այժմ սկսել է մարզվել ընդհանուր խմբում։
Բենտանկուրին իր երկարատև դադարից հետո շաբաթներ են բաժանում խաղադաշտ վերադառնալուց և նոյեմբերին կարող է կրկին խաղալ «Տոտտենհեմում»:
«Ոչ, նա չի լինի կազմում (երկուշաբթի): Մենք զգույշ կլինենք նրա հետ: Նա արդեն լիարժեք մարզվում է և մասնակցում է բոլոր մարզումներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք աստիճանաբար նրան բերեցինք մարզումների»:
«Նա այժմ լիովին մարզվում է, բայց մենք պետք է հիշենք, որ նա բավական ժամանակ է բացակայել է: Կարծում եմ, որ նրան դեռևս մի քանի շաբաթ կպահանջվի թիմի հետ մարզվել: Մենք կսպասենք ճիշտ ժամանակին»:
«Նա լավ տեսք ունի մարզումների ժամանակ: Հիանալի է նրան դիտել մնացած տղաների հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, և մենք անհամբեր սպասում ենք նրա վերադառձին», – «խթանների» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուի խոսքերն է մեջբերում The Independent-ը: