«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկը չի ցանկանում վերադառնալ իր ակումբ և հույս ունի, որ «Տոտտենհեմը» համաձայնության կգա իր ձեռքբերման համար հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բելգիացին դիմում է ներկայացրել տրանսֆերի դուրս բերվելու համար: Բենտեկի գլխավոր հավակնորդ է հանդիսանում «Տոտտենհեմը»:
Այդուհանդերձ, «Վիլլան» չի ցանկանում հրաժեշտ տալ իր գլխավոր աստղին և հորդորում է Կրիստիանին վերադառնալ մարզական ճամբար, որը տեղակայված է Գերմանիայում: Համաձայն Daily Mirror-ի, գոլահարը չի ցանկանում դա անել:
Այդ կապակցությամբ 22-ամյա Բենտեկը հույս ունի, որ լոնդոնյան ակումբը կհարթի իր տեղափոխության հարցը մոտակա ժամանակներս: Ֆուտբոլիստի խոսքերով, մարզվելու բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ իր ֆիզիկական մարզավիճակի վրա:
Հավելենք, որ «Տոտտենհեմը» պատրաստ է Կրիստիանի համար 20 մլն ֆունտ առաջարկել և բարձրացնել աշխատավարձի չափը` հասցնելով շաբաթական 20 հազարի փոխարեն 60 հազարի: «Վիլլա Պարկում» իրենց առաջատարի համար ավելին են պահանջում` 25 մլն ֆունտ: