«Նյուքասլ Յունայթեդի» փլեյմեյքեր Հաթեմ Բեն Արֆան դեռ չի որոշել իր ապագայի հետ կապված հարցերը, սակայն հրաժարվել է տեղափոխվել Մերձավոր Արևելք:
Բեն Արֆան այժմ լրջորեն մտածում է «Սեյնտ Ջեյմս Պարկից» հեռանալու մասին, որտեղ հանդես է գալիս վերջին չորս տարիների ընթացքում: Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Քաթարի «Ալ-Սադդ» և «Ալ-Շորտա» ակումբները: Սակայն Հաթեմն անգամ չի քննարկում Մերծավոր Արևելք տեղափոխվելու տարբերակը:
-Դա սուտ է: Նա «Նյուքասլի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի և ցանկանում է խաղալ Եվրոպայում,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Միշել Ուզանին: L’Equipe