«Սուոնսի Սիթիի» ձախ պաշտպան Բեն Դեյվիս նոր՝ 4.5 տարվա պայմանագիր է ստորագրել ուելսյան ակումբի հետ: Այս մաին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Դեյվիսը «կարապներին» միացավ Նիլ Թեյլորի ծանր վնասվածքի պատճառով: Բենն իրեն լավ դրսևորեց և հրավեր ստացավ Ուելսի ազգային հավաքականից:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Դեյվիսը 15 անգամ եղել է թիմի մեկնարկային կազմում: «Սուոնսին» մեծ հույսեր կապելով երիտասրադ ֆուտբոլիստի հետ՝ երկարաձգել է նրա պայմանագիրը: