«Վեստ Բրոմվիչը» մնացել է առանց իր հիմնական դարպասապահ Բեն Ֆոսթերի, ում մոտ հայտնաբերվել է աջ ոտքի ոսկորի կոտրվածք:
Անգլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստն այս վնասվածքը ստացել է շաբաթ օրը կայացած Պրեմիեր Լիգայի «Էվերթոնի» դեմ խաղում: Մոտակա օրերին Բենին սպասվում է ոտքի վիրահատություն:
Այսպիսով, մոտակա երեք ամիսների ընթացքում «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը ստիպված պետք է հույսը դնի թիմի երկրորդ և երրորդ դարպասապահների` Բոազ Մայհիլի և Լյուկ Դենիելսի վրա, վերջինս էլ հենց փոխարինել է Ֆոսթերին «Էվերթոնի» դեմ խաղում: