«Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթերն ապաքինվել է և պատրաստ է նորից պաշտպանել իր թիմի դարպասը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը նոյեմբերի սկզբին վնասվածք էր ստացել «Սաութհեմպտոնի» դեմ խաղում (2:0) և արդեն երկու անգամ վիրահատվել է: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Ֆոսթերն արդեն մարզվում է թիմի հետ և հնարավոր է` շաբաթ օրը խաղա «Նորվիչի» դեմ:
-Հուսամ ամեն ինչ անցյալում է, և ես արդեն դաշտ կվերադառնամ: Դեռ չորեքշաբթի օրն եմ սկսել մարզվել ամբողջությամբ: Տեսնենք` ինչպես կանցկացնեմ այս շաբաթը:
Երեկվա մարզումը բացարձակապես լավ անցավ: Ես ինձ շատ լավ եմ զգում: Թիմը առանց ինձ էլ լավ հանդես էր եկել: Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի,- ասել է դարպասապահը: