• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բետոն միացավ «Էվերթոնին»

«Էվերթոնը» հայտարարել է «Ուդինեզեի» հարձակվող Բետոյին 30 միլիոն եվրոյով (25,8 միլիոն ֆունտ ստերլինգ) ձեռք բերելու մասին:

Բետոն պայմանագիր կնքեց «Էվերթոնի» հետ մինչև 2027 թվականի հունիսը և դարձավ Շոն Դայչի հինգերորդ նորեկն այս ամառ՝ Էշլի Յանգից, Ջեք Հարիսոնից, Առնո Դանջումայից և Յուսեֆ Շերմիտիից հետո։

Բետոն իր կարիերան սկսել է իր հայրենիքում՝ Պորտուգալիայում, և հանդես է եկել այնտեղ նախքան 2021 թվականի ամռանը «Ուդինեզե» տեղափոխվելը: Նախորդ մրցաշրջանում 25 ամյա հարձակվողն իտալական ակումբի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:

«Հաճելի է «Էվերթոն» տեղափոխվելը: «Էվերթոնը» մեծ, շատ մեծ ակումբ է Պրեմիեր լիգայում, շատ հարգված և մեծ պատմություն ունեցող: Դա հեշտ որոշում էր:»

«Երբ «Էվերթոնի» նման ակումբը փորձում է գնել քեզ ձմռանը, իսկ հետո վերադառնում է քո հետևից նաև  ամռանը, դու զգում ես. «Լավ, նրանք իսկապես ուզում են ինձ»: Դա հեշտացրեց իմ որոշումը»:

«Իմ կուռքը՝ Սամուել Էտո’Օ-ն նույնպես խաղացել է այստեղ, և դա էլ ավելի առանձնահատուկ է դարձնում իմ տեղափոխությունը»,- ասել է Բետոն։

Հետաքրքիր փաստեր