Կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ակնկալում է, որ առաջիկա շաբաթ օրը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ինտերի» դեմ, կլինի իր վերջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով:
Սիլվան քիչ էր մնում հեռանար «Սիթիից» անցած ամառ, երբ նրան ցանկանում էր ձեռք բերել «Բարսելոնան»: Սակայն կատալոնական ակումբը 70 միլիոն ֆունտ ստերլինգ չուներ Բեռնարդուին գնելու համար։
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Սիլվայով։ Բերնարդուի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն: 28 ամյա պորտուգալացին արդեն ասել է իր ընկերներին, որ մտադիր է այս ամառ հեռանալ «Սիթիից», հայտնում է talkSPORT-ը:
Սիլվան այս մրցաշրջանում կարևոր դեր է ունեցել «Սիթիում»՝ բոլոր մրցաշարերում 54 խաղում խփելով 7 գոլ, սակայն «քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սովորություն ունի թիմում չպահել դժգոհ խաղացողներին: